• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Խոսելուի ծառայություններով

Հոդվածներ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Խոսելուի ծառայություններով
28.03.2024
720 0

Relevo-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ներկայացուցիչների վերջին շաբաթների ընթացքում եղել են Իսպանիայում և հանդիպել մի շարք գործակալների։ Նպատակը ամռանը թիմն ուժեղացնելն է։ Խոսելուն հայտնվել է այն ֆուտբոլիստների ցանկում, որոնց հանդեպ անգլիական ակումբը հետաքրքրվածություն է ցուցաբերել։

Նշվում է, որ «Յունայթեդը» Խոսելուին դիտարկում է որպես Ռասմուս Հոյլունդին փոխարինող։ «Կարմիր սատանաները» ցանկանում են թիմում տեսնել այնպիսի հարձակվողի, ով ոչ միայն կկարողանա լավ եզրափակել գրոհները, այլ նաև օգնել պաշտպանությանը։ Բացի այդ, Խոսելուն արդեն իսկ փորձ ունի Պրեմիեր լիգայում հանդես գալու։ Նախկինում նա եղել է «Սթոք Սիթիի» և «Նյուքասլի» ֆուտբոլիստ։ 

Այս ամենին զուգահեռ նշվում է նաև, որ ֆուտբոլիստը, չնայած այդ հետաքրքրվածությանը, ցանկանում է շարունակել իր կարիերն «Արքայական» ակումբի կազմում։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված