• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսի մասին պատմող վավերագրական ֆիլը լույս կտեսնի 2025-ի վերջին

Հոդվածներ

Վինիսիուսի մասին պատմող վավերագրական ֆիլը լույս կտեսնի 2025-ի վերջին
27.03.2024
569 0

Վինիսիուս Ջունիորի մասին պատմող վավերագրական ֆիլմը լույս կտեսնի 2025 թվականի վերջին։ 

Netflix-ը 2023 թվականին հայտարարել էր, որ պատրաստվում է նմանատիպ ֆիլմ նկարահանել Բրազիլիայի ազգային հավաքականի և «Ռեալի» վինգերի մասին։

El Chiringuito-ի փոխանցմամբ, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա վերջին։ Նշվում է, որ կուլմինացիան ըստ նախապես մշակված սցենարի, պետք է լինի Վինիսիուսի՝ ոսկե գնդակ նվաճելը։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Վինին «Ռեալի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված