Հոդվածներ

Անչելոտի․ «Նա պետք է լավացնի գրոհների եզրափակումը»
11.03.2024
1391 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4–0 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ։

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Սելտայի» դեմ խաղում հեշտ էր ավելիին հասնելը, քան «Լայցպիգի» դեմ, բավականին արագ բացեցինք խաղի հաշիվը։ Յուրաքանչյուր խաղ շատ կարևոր է և յուրաքանչյուրը կարող է դառնալ «ծուղակ»։ Մենք մոտիվացված ենք և ցանկանում ենք շարունակել նույն ոգով»։

«Թիմը մրցաշրջանի վերջին հատվածը դիմավորում է առավելագույն խանդավառությամբ։ Նախքան միջազգային դադարը մեզ դժվար հանդիպում է սպասվում՝ «Օսասունայի» դեմ արտագնա խաղը։ Մենք ոգևորված ենք Կուրտուայի և Միլիտաոյի՝ շարք վերադառնալու հեռանկարով»։

«Գյուլերը շատ քիչ էր խաղում, բայց նա վստահ էր իր ուժերի վրա։ Արդան մեծ տաղանդ է, ով զգալիորեն ավելացրել է ինտենսիվությունը խաղադաշտում։ Մենք մշտապես զրուցում ենք միմյանց հետո։ Խփած գոլի դրվագում նա հիանալի տեսավ խաղադաշտը և տեխնիկա ցուցադրեց։ Առաջին գոլը շատ կարևոր է Գյուլերի համար և անկասկած նա ապագա ունի «Ռեալում»։

«Մոդրիչը արժանի էր հոտնկայս ծափահարությունների, քանի որ հիանալի հանդիպում անցկացրեց։ Երկրպագուները նրան ծափահարում են խաղամակարդակի համար, այլ ոչ թե նրա վերջին հանդիպումներն են այստեղ»։

«Ես Վինիսիուսին ասել եմ, որ նա լավագույնն է։ Հետո նույնը ասել եմ Ռյուդիգերին և Նաչոյին, քանի որ ես պետք է ինքնավստահություն ներշնչեմ խաղացողներիս։ Անտոնիոն հրաշալի ֆուտբոլիստ է, որը միշտ կենտրոնացած է իր խնդրի վրա»։

«Կամավինգան այսօր շատ լավ է հանդես եկել, հենակետային գոտում Մոդրիչը նրան օգնում էր։ «Լայպցիգի» դեմ խաղում Էդուարդոն այնքան էլ հարմար դիրքում չէր խաղում, ես գիտեմ, որ կենտրոնում նրան ավելի հարմար է, սակայն երբեմն պետք է փոփոխություններ կատարել»։

«Ինչ է պակասում Ռոդրիգոյի՞ն, պետք է փոքր–ինչ լավացնի եզրափակումը։ Նա շատ կարևոր էր մեզ համար առաջին կեսում, միայն գոլը չէր հերիքում, այլապես նա լավ հանդիպում անցկացրեց»։


Ամենակարդացված