• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Opta. Նախորդ մրցաշրջանից «Ռեալը» չի պարտվել Լա լիգայում, երբ մեկնարկային կազմում եղել է Մենդին

Հոդվածներ

Opta. Նախորդ մրցաշրջանից «Ռեալը» չի պարտվել Լա լիգայում, երբ մեկնարկային կազմում եղել է Մենդին
02.01.2021
1922 0

«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին վաղուց դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ֆրանսիացին հուսալի է գործում պաշտպանությունում, երբեմն էլ արդյունավետ գործողություններով աչքի ընկնում հարձակման գծում:

Հետաքրքիր վիճակագրություն է հայտնում Opta պորտալը. նախորդ մրցաշրջանից «արքայական» ակումբը չի պարտվել Լա լիգայի այն հանդիպումներում, որոնցում մեկնարկայում կազմում եղել է Մենդին: «Սերուցքայինները» 30 խաղից հաղթել են 23-ում, 7 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Մինչդեռ այլ պատկեր է առանց Մենդիի. 14 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված