Հոդվածներ

Հետհաշվարկը տրված է
01.01.2024
3125 0

AS. Այսօրվանից «Ռեալ Մադրիդն» ու Մբապեն իրավունք ունեն առանց ՊՍԺ-ի մասնակցության բանակցություններ վարել՝ հունիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու համար: Ահա, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ:

1. «Սերուցքայինների» ներկայացուցիչները կզանգահարեն ֆուտբոլիստի մորը, որը ներկայացնում է նրա շահերը:

2. «Ռեալը» կհայտարարի, որ ակումբը ցանկանում է գնել իր որդուն, սակայն միայն այն դեպքում, երբ վերջնական պատասխանը կտրվի հունվարի 15-ին:

3. Հատուկ կընդգծվի, որ բանավոր համաձայնությունը մադրիդցիներին հետաքրքիր չէ: Անհրաժեշտ է ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը և այն ուղարկել «Բեռնաբեուի» գրասենյակ, եթե ֆուտբոլիստն ընդունելու է առաջարկը:

4. Եթե ֆրանսիացու պատասխանը բացասական լինի, ապա «Ռեալը» կակտիվացնի պլան Բ-ն՝ Հոլանդը:


Ամենակարդացված