Հոդվածներ

Հայտնի է, թե որքան գումար է «Ռեալը» վաստակել ՉԼ-ի խմբային փուլում
15.12.2023
1376 0

ՉԼ-ի այս մրցաշրջանի խմբային փուլը ևս ավարտված է։ Մադրիդի «Ռեալը» մրցաշարի այս փուլում ամենից շատ գումար վաստակած ակումբն է։ 

AS-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» հասույթը ՉԼ-ի խմբային փուլում կազմել է 79.9 մլն եվրո, որից 15.6-ը տրվում է մասնակցության համար։ «Ռեալը» հաղթել է խմբի բոլոր 6 խաղերում։ Յուրքանչյուր հաղթանակի համար տրվում է 2.8 մլն եվրո։ Եվս 9.8 մլն եվրո հատկացվում է փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար։

36.4 մլն եվրո ակումբը կստանա վերջին 10 տարիների ընթացքում մրցաշարում ունեցած դերի համար։ 

Այս ցուցանիշով երկրորդը «Բավարիան» է (76,6 մլն եվրո), իսկ երրորդը՝ «Մանչեսթեր Սիթին» (76,5 մլն եվրո)։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված