• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո» խաղից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո» խաղից հետո
06.11.2023
1195 0

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալյեկանոյի» հետ: Արձանագրվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշիվը:

1. «Ռեալն» այս մրցաշրջանում առաջին անգամ միավորներ կորցրեց «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

2. «Ռեալը» 22 հարված կատարեց «Ռայո Վալյեկանոյի» դարպասին: Լա լիգայում «Արքայական ակումբի» մասնակցությամբ գոլազուրկ ոչ-ոքի արձանագրված խաղերում միայն 2021 թվականի դեկտեմբերին «Կադիսի» դեմ հանդիպման ժամանակ է ավելի շատ հարված կատարվել՝ 36:

3. Պատմության մեջ երկրորդ անգամ «Ռեալը» չկարողացավ տանը գոլ խփել «Ռայո Վալյեկանոյին»:

4. Ընդհատվեց «Ռեալի» տնային խաղերում Խոսելուի գոլային շարքը:

5. Արիսաբալագան այս մրցաշրջանում Լա լիգայի 10 խաղերից 5-ում գնդակ բաց չի թողել:


Ամենակարդացված