Հոդվածներ

AS. Մբապեն ու Հալանդը համաձայնել են տեղափոխվել «Ռեալ»
18.05.2021
3180 0

ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողներ Կիլիան Մբապեն ու Էրլինգ Հալանդը համաձայնվել են տեղափոխվել «Ռեալ»:

Ինչպես հաղորդում է AS-ը, մնում է պարզել գործարքների իրագործման վերջնական ժամկետները. եթե ֆրանսիական ակումբը համաձայնվի Մբապեին բաց թողնել այս ամառ, ապա նորվեգացին գալիք մրցաշրջանը կանցկացնի «Բորուսիայում», և մեկ տարի անց կտեղափոխվի Մադրիդ: Վերջինս պատրաստ է շարունակել ելույթները գերմանական թիմում, քանի որ «մեղուներին» հաջողվել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Եթե Մբապեի տրանֆերը ձախողվի, «Ռեալը» Հալանդին կգնի այս ամռանը:

Fanat, Realmadrid.am 

  


Ամենակարդացված