Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Վալյադոլիդի» դեմ խաղը
03.04.2023
1665 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է խոշոր հաշվով հաղթանակը «Վալյադոլիդի» դեմ Իսպանիաի առաջնության 27-րդ տուրի խաղում (6-0):

«Սա կարևոր հաղթանակ է: Խաղասկզբում փոքրիկ խնդիրներ կային, մրցակիցն ուներ պահեր, սական 1-0-ից հետո ամեն ինչ հանդարտվեց: Հիանալի էինք հակագրոհում, իսկ Բենզեման իր լավագույն մարզավիճակում է: Ամեն ինչ փայլուն դասավորվեց: 

Սկզբում խաղում էինք 4-4-2 սխեմայով՝ Ռոդրիգոն ու Կարիմն առջևում, հետո տեսա, որ կենտրոնական պաշտպանները լավ են պրեսինգն օգտագործում ու Ռոդրիգոյին տեղափոխեցի հարձակողման եզր, որից հետ Ասենսիոն ավելի շատ տարածություն ստացավ: Այդ պահից հետո ամեն ինչ փոխվեց»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 27 տուրից հետո «Արքայական ակումբը» 59 միավորով երկրորդն է Լա լիգայում:


Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված