• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսոն՝ Մբապեի պատրաստվածության մասին. «Հաշվի կառնենք բոլոր ռիսկերը»

Հոդվածներ

Ալոնսոն՝ Մբապեի պատրաստվածության մասին. «Հաշվի կառնենք բոլոր ռիսկերը»
10.01.2026
513 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչից առաջ անդրադարձ է կատարել Կիլիան Մբապեին, ում մասնակցությունը խաղին հարցականի տակ է։

«Այժմ Մբապեն իրեն համեմատաբար ավելի լավ է զգում։ Կանխատեսվում էր, որ նա կկարողանա մասնակցել «Ատլետիկոյի» դեմ խաղին, սակայն մենք որոշեցինք ռիսկի չգնալ։ Քննարկվել է այն տարբերակը, որ եզրափակիչ դուրս գալու պարագայում՝ կախված նրա ինքնազգացողությունից, Կիլիանը կկարողանա մասնակցել խաղին։ 

Մարզումից հետո ակնհայտ կլինի, թե ինչ վիճակում է նա ու որքան խաղաժամանակ կարող է ստանալ։ 

Մենք պետք է հաշվի առնենք բոլոր ռիսկերն ու տարբերակենք առաջնահերությունները։ Ողջ պատասխանատվությունը մեզ վրա է։ Մենք կամիկաձեներ չենք». նշել է Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված