Հոդվածներ

Անչելոտին՝ Բենզեմայի մասին. «Մարզել եմ լավագույններից մեկին»
05.06.2023
1942 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջության վերջին տուրի խաղից հետո (1-1) գովեստի խոսքեր է ասել ակումբից հեռացող Կարիմ Բենզեմայի հասցեին:

«Մարզել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Նա հիանալի մարդ է, բարի, համեստ ու լուրջ: Հնարավոր չէ ուրախանալ, սակայն պարտավոր ենք հարգել նրա որոշումը: Նա վաստակել է որոշում կայացնելու հնարավորությունը: Կարիմը լեգենդար ու անմոռանալի բաներ է արել: Բենզեմայի հեռանալն անսպասելի էր, սակայն ժամանակ ունենք մտածելու, թե ինչ պետք է անենք»,- իտալացու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման 354 գոլով «Ռեալի» պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է և զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին՝ 450 գոլ:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված