• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում

Հոդվածներ

«Ռեալն» առաջին մարզումն է անցկացրել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում
07.12.2020
1524 0

Լա լիգայի 12-րդ տուրում «Սևիլյային» նվազագույն հաշվով հաղթելուց հետո «Ռեալը» վերսկսել է մարզումները:

Զիդանի սաները պատրաստվում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղին:

Այն խաղացողներն, ովքեր անդալուզյան թիմի հետ հանդիպումն սկսել էին առաջին րոպեներից, վազքային վարժություններ են կատարել: Մյուս մասն աշխատել է պրեսինգի, ֆիզիակական պատրաստվածության վրա ու մարզել դարպասին հարվածները:

«Ռեալ» - «Բորուսիա» խաղը կայանալու է դեկտեմբերի 9-ին՝ Երրևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված