• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ» հանդիպումը

Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ» հանդիպումը
14.03.2023
1553 0

Վաղը «Ռեալը» ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Լիվերպուլին»։

Հանդիպումը սպասարկելու է Ֆելիքս Ցվայերի գլխավորած մրցավարական անձնակազմը։

Գերմանացի մրցավարը երկրորդ անգամ է ՉԼ-ում սպասարկում «Արքայական» ակումբի մասնակցությամբ հանդիպում։ Նախորդ անգամ նա սպասարկել է «Ռեալ» - «Գալաթասարայ» խմբային հանդիպումը, որտեղ «Սերուցքայինները»  6-0 հաշվով առավելության էին հասել մրցակցի նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2-5 հաշվով հաղթել է «Լիվերպուլին» թիմերի միջև կայացած առաջին խաղում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված