Էնդրիկը ձմռանը կարող է հայտնվել Ֆրանսիայում։
Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ, «Լիոնը» պաշտոնական առաջարկ է կատարել Մադրիդի «Ռեալին»՝ ձմռանը բրազիլացի ֆուտբոլիստին վարձակալելու համար։ Կողմերը սկսել են բանակցությունները։
«Լիոնն» արդեն իսկ ներկայացրել է իր ծրագիրը ֆուտբոլիստին։ Սպասվում է, որ վարձակալությունը կտևի մինչ 2026 թվականի հունիսը։
Էնդրիկը դեռ կդիտարկի իր բոլոր տարբերակները հաջորդ ամսվա ընթացքում, սակայն նշվում է, որ այս պահին «Լիոնի» տարբերակը իդեալական է համարում ձմռան համար։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը դեռևս խաղաժամանակ չի ստացել «Ռեալի» կազմում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն