Հոդվածներ

«Օսասունա» - «Ռեալ Մադրիդ». Նախախաղային փաստեր, վիճակագրություն
18.02.2023
1288 0

Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում կմրցի «Օսասունայի» հետ:

1. «Ռեալ Մադրիդն» ու «Օսասունան» միմյանց դեմ մրցել են 85 անգամ: 53 անգամ հաղթել են «սերուցքայինները», 13 անգամ՝ «ռոխիլյոսները», գրանցվել է 19 ոչ-ոքի:

2. Ամբողջ դիմակայության ընթացքում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դարպասը գրավել է 184 անգամ, իսկ «Օսասունան»՝ 80:

3. Անչելոտին 7 անգամ է մրցել «Օսասունայի» հետ՝ 4 հաղթանակ և 3 ոչ-ոքի:

4. «Օսասունայի» գլխավոր մարզիչ Արասատեն ու Անչելոտին 6 անգամ են մրցել միմյանց դեմ: 3 անգամ հաղթել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչը, գրանցվել է 2 ոչ-ոքի և 1 անգամ հաղթել է «ռոխիլյոսների» մարզիչը: Արասատեն 12 անգամ է մրցել «Ռեալի» դեմ՝ 1 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 7 պարտություն:

5. «Օսասունայի» կազմում 2 ֆուտբոլիստ գտնվել են «Ռեալի» համակարգում. Արիդանե Էրնանդեսը (կենտրոնական պաշտպան, 31 տարեկան) և Տորոն (հենակետային կիսապաշտպան, 28 տարեկան):

6. Դիմակայության լավագույն ռմբարկուն Ռոնալդուն է՝ 12 գոլ:

7. Transfermarkt-ի վարկածով «Ռեալի» ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը Վինիսիուսն է (120 միլիոն եվրո), իսկ «Օսասունայից»՝ Դավիդ Գարսիան (20 միլիոն եվրո):


Ամենակարդացված