Հոդվածներ

Նադալ. «Ինչ-որ բանի համար Մբապեին ներելու կարիք չունեմ»
23.12.2022
2903 0

Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալն իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի «Ռեալ»՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

«Ինչ-որ բանի համար Մբապեին ներելու կարիք չունեմ: Նա ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ», սակայն մեծ ճնշման տակ լինելով՝ կանգնած էր բարդ ընտրության առաջ: Սպորտում նման բաներ լինում են: Որպես «Ռեալի» երկրպագու կցականայի ապագայում նրան տեսնել Մադրիդում»,- Նադալի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Մբապեն 8 գոլով դարձել էր լավագույն ռմբարկու:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված