Հոդվածներ

Երկու պատճառ, թե ինչու Բելինգեմը կընտի «Լիվերպուլը»
08.12.2022
1885 0

Տրանսֆերային շուկայում Ջուդ Բելինգեմի անունը այժմ ամենաշրջանառվողներից մեկն է, և «Ռեալը» նույնպես հետևում է նրան։ 

Սակայն այժմ անգլիացի կիսապաշտպանը ավելի մոտ է Պրեմիեր Լիգա վերադառնալուն։ 

Մատեո Մորետիի փոխանցմամբ, «Սերուցքայինները» չեն ցանկանում մտնել աուկցիոնի մեջ։ Նշվում է, որ Դորտմունդի «Բորուսիան» իր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ մոտ 150 մլն եվրո։

Sky Sports-ի լրագրող Քրիստիան Ֆալկը հավելել է, որ ֆուտբոլիտսի ընտանիքը գերադասում է տեղափոխվել Անգլիա, իսկ «Լիվերպուլի» հետ բանակցությունները ներկա պահին ավելի լավ փուլում են գտնվում։

Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգեմը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված