• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմայի փոխարեն ոչ ոք չի հրավիրվի Ֆրանսիայի հավաքական. Դեշամը հաստատել է

Հոդվածներ

Բենզեմայի փոխարեն ոչ ոք չի հրավիրվի Ֆրանսիայի հավաքական. Դեշամը հաստատել է
20.11.2022
2089 0

Ֆրանսիայի հավաքականը Բենզեմայի վնասվածքից հետո ոչ ոքի չի հրավիրի։ 

Այդ մասին հայտնել է անձամբ հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։

«Նրա փոխարեն ոչ ոք չի հրավիրվի, քանի որ ես եմ այդպես որոշել։ Մենք ունենք բավարար քանակությամբ հարձակման գծի ֆուտբոլիստներ, որոնք կարող են հարց լուծել». նշել է Դեշամը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ վնասվածքի պատճառով Կարիմը ստիպված կլինի բաց թողնել Մունդիալ 2022-ը։ 

Նշվում էր, որ նրա փոխարեն կարող էր հավաքական հրավիրվել Անտոնի Մարսիալը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված