• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանը չորս՝ դժվար լուծելի կադրային խնդիր ունի «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ

Հոդվածներ

Զիդանը չորս՝ դժվար լուծելի կադրային խնդիր ունի «Վիլյառեալի» դեմ խաղից առաջ
19.11.2020
2819 0

Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու «Վիլյառեալին»:

Ինչպես հաղորդում է Marca-ն, Զինեդին Զիդանը 4 լուրջ կադրային խնդիր ունի և չի կարողանալու հայտավորել իր լավագույն մեկնարկային կազմը:  Հատկապես այս ֆուտբոլիստներին լիարժեք փոխարինելը շատ դժվար է լինելու մարզչի համար:

Սերխիո Ռամոս. Ավագը վնասվածք է ստացել Գերմանիայի հավաքականի դեմ խաղում: Այսօր իսպանացին լրացուցիչ բուժզննում է անցել, որի արդյունքում ախտորոշվել է ազդրի վնասվածք: Ռամոսը ստիպված է լինելու բաց թողնել «Վիլյառեալի» ու «Ինտերի» հետ հանդիպումները:

Ռաֆայել Վարան. Ֆրանսիայի հավաքականի հանդիպումից հետո Վարանը ցավեր ուներ ուսի հատվածում: 27-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է:

Ֆեդերիկո Վալվերդե. Ուրուգվայցին նույնպես վնասվածք ունի ու բաց է թողնելու մոտ 1 ամիս:

Կարիմ Բենզեմա. «Արքայական» ակումբից նախապես հայտնել էին, որ ֆրանսիացի հարձակվողի վնասվածքը լուրջ չէ, սակայն նա նույնպես կարող է բաց թողնել հանդիպումը կամ այն սկսել պահեստայինների նստարանից:

«Վիլյառեալն» ու «Ռեալը» կմրցեն նոյեմբերի 21-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 19:15-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված