Հոդվածներ

Մարսելոյի համար տրանսֆերային պատուհանը չի փակվում սեպտեմբերին
16.08.2022
2951 0

Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է 15 օր, իսկ Մարսելոն դեռևս իր համար նոր ակումբ չի գտել։ 

«Արքայական» ակումբի կազմում անցկացրած 15 տարիներից հետո բրազիլացին չի կարողանում գտնել իր նոր տունը։ Այժմ նա ինքնուրույն է մարզվում՝, հուսով, որ կշարունակի խաղալ։ 

Հույս է ներշնչում այն, որ Մարսելոյի համար տրանսֆերային պատուհանը չի փակվում սեպտեմբերին։ Նա կարող է յուրաքանչյուր պահի տեղափոխվել այլ ակումբ։ 

Բանն այն է, որ նա այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում և ցանկացած պահի կարող է իր համար նոր ակումբ գտնել։ 

Միակ խնդիրը բրազիլացու համար կարող է դառնալ եվրոգավաթները։ Ակումբները պետք է գրանցեն իրենց ֆուտբոլիստներին ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին մինչ սեպտեմբերի 2-ը։ Այդ պարագայում նա պետք է նախքան այդ ժամկետը իր համար ակումբ գտնի, եթե ցանկանում է խաղալ եվրոգավաթներում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված