Հոդվածներ

Բենզեման վնասվածք է ստացել
09.11.2020
2106 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ:

Ֆրանսիացի ռմբարկուն ցավ էր զգացել աճուկի հատվածում ու փոխարինվել խաղի 76-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Մարիանո Դիասին:

Նշվում է, որ այսօր 32-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ վնասվածքի լրջության աստիճանը պարզելու համար:

2020/21 մրցաշրջանում 32-ամյա խաղացողն անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված