• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսը մարզվել է ընդհանուր խմբում և կարող է մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ խաղին

Հոդվածներ

Կրոսը մարզվել է ընդհանուր խմբում և կարող է մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ խաղին
09.03.2022
1321 0

Թոնի Կրոսը պատրաստ է մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը։ 

Գերմանացին մարզվել է ընդհանուր խմբի հետ և մեծ հավանականությամբ կկարողանա մասնակցել այդ խաղին։ 

«Ֆուտբոլիստը, ով 100%-ով պատրաստ չէ, չի կարող խաղալ նման կարևոր խաղում։ Եթե Կրոսը 100%-ով պատրաստ լինի, նա կխաղա, եթե 95, ապա՝ ոչ». նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է Կարլո Անչելոտին։ 

Կրոսը տեղ է գտել «ՊՍԺ»-ի դեմ խաղի համար «Ռեալի» հայտացուցակում։ 

Ավելի վաղ նշվում էր, որ գերմանացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել այդ հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված