Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. նոյեմբերի 17
17.11.2022
1488 0

• 1978

44 տարի առաջ ծնվել է Ժուլիո Սեզար Սանթոսը, «Ռեալի» պաշտպանը, որը թիմում խաղացել է 1999-2000 թվականներին: Նա մասնակցել է 32 խաղի և հաղթել Չեմպիոնների լիգան:

• 1983

39 տարի առաջ ծնվել է Ջանիս Բուրուսիսը, Մադրիդի «Ռեալի» բասկետբոլիստը, որը «Ռեալում» հանդես է եկել 2013-2015 թվականներին, հաղթել Եվրոլիգան, Իսպանիայի առաջնությունը, երկու Իսպանիայի գավաթ և երկու Իսպանիայի սուպերգավաթ:

• 1988

34 տարի առաջ, Արքայական գավաթի եզրափակիչում «Ռեալի» բասկետբոլիստը 85-81 հաշվով հաղթել են «Բարսելոնային» ու 21-րդ անգամ նվաճել տիտղոսը: «Ռեալից» ամենաշատ միավորը վաստակել է Դրաժեն Պետրովիչը՝ 27 միավոր:

• 2006

16 տարի առաջ կյանքից հեռացել է անկրկնելի Ֆերենց Պուշկաշը, Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողը, որը թիմում խաղացել է 1958-ից 1967 թվականներին: Նա մասնակցել է 262 հանդիպման ու խփել 242 գոլ: Նա հաղթել է երեք Չեմպիոնների գավաթ, Մինչմայրցամաքային գավաթ, 5 Իսպանիայի առաջնություն ու Իսպանիայի գավաթ: Նա նաև 4 անգամ հաղթել է Պիչիչիի տիտղոսը:

• 2012

Տասը տարի առաջ «Ռեալը» առանց խնդիրների 5-1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»: Գոլեր խփեցին Կարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսը, Մեզութ Օզիլը, Սամի Խեդիրան, գրանցվեց նաև ինքնագոլ:


Ամենակարդացված