• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման՝ ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին. «Կցանկանայինք այլ մրցակցի դեմ խաղալ»

Հոդվածներ

Բենզեման՝ ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին. «Կցանկանայինք այլ մրցակցի դեմ խաղալ»
22.01.2022
2911 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ՊՍԺ-ի հետ՝ առաջիկա դիմակայության մասին:

«Լավ գիտենք, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումները միշտ բարդ են լինում: Կցանկանայինք այլ մրցակցի դեմ խաղալ: Ցավոք սրտի, դա ՊՍԺ-ն է: 

Մբապեի հետ դիմակայությունը յուրահատուկ է լինելու, քանի որ լավ ծանոթ ենք մեկս մյուսին»,- ասել ֆրանսիացին Telefoot հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Կարիմ անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մբապեի ակտիվում կա 27 խաղ, 19 գոլ և 15 ասիստ: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված