Հոդվածներ

«Ռեալում» ցանկանում են, որ Ազարը ամռանը հեռանա ակումբից
21.01.2022
2111 0

Էդեն Ազարի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ 

Marca-ի փոխանցմամբ, բելգիացին ցանկանում է մինչ մրցաշրջանի ավարտը մնալ «Ռեալում» և հաջողության հասնել։ 

Չի կարելի ասել, որ շատ ակումբներ են ցանկանում ձեռք բերել Ազարի տրանսֆերային իրավունքները։ «Չելսին» և «Նյուքասլը» հետաքրքրված չեն նրա ծառայություններով։ Այստեղ մեծ դեր է խաղում Ազարի աշխատավարձը։ Այն բավական բարձր է, և քիչ ակումբներ կարող են իրենց թույլ տալ ֆուտբոլիստին նման աշխատավարձ վճարել։ 

Ամռանը «Ռեալը» մտադիր է մի քանի թոփ տրանսֆեր իրականացնել, իսկ դրա համար թիմին առաջին հերթին գումար է անհրաժեշտ։ Նշվում է, որ «Սերուցքայինները» մտադիր են ամռանը բաժանվել Ազարից։ 

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Ռեալի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված