Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Բրահիմ Դիասին
09.04.2022
2008 0

Բրահիմ Դիասի վարձակալությունը նախատեսված էր երկու տարով։ Պայմանագրում կար կետ, ըստ որի «Միլանը» կարող էր այդ երկու տարիներից հետո ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները, սակայն կար նաև հակառակը՝ «Ռեալը» իրավունք ունի հետ վերադարձնել իր ֆուտբոլիստին։ Ֆուտբոլիստի ցանկանությունը նույնպես հաշվի է առնվելու։ 

Դիասը հստակ հասկացրել է, որ «Ռեալ» վերադառնալու դեպքում ցանկանում է կարևոր դեր ունենալ։ Եթե նրան հիմնական կազմում տեղ չհատկացնեն, ապա նա որոշում կկայացնի մնալ «Միլանում»։ Դիասի գլխավոր նպատակն է իր ելույթներով համոզել Լուիս Էնրիկեին՝ հրավիրել իրեն ազգային հավաքական Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության համար։ 

«Ռեալի»՝ նրան հետ վերադարձնելու ցանկության մասին շատ շշուկները հայտնվեցին շատ արտասովոր ժամանակ։ Ֆուտբոլիստը գտնվում է վատ մարզավիճակում։ Վերջին անգամ նա գոլի հեղինակ է դարձել սեպտեմբերին, չնայած այն ամենին, որ այդ խաղից հետո նա մասնակցել է 28 հանդիպման։ Այդ ընթացքում նա հասցրել է կատարել ընդամենը մի քանի գոլային փոխանցում։ Չնայած այն ամենին, որ մրցաշրջանի մեկնարկը բավական հաջող էր Դիասի համար, նա այդպես էլ չկարողացավ մրցաշրջանի երկրորդ հատվածում վերգտնել իր խաղը։  

Քիչ հավանական է, որ «Ռեալ» վերադառնալու դեպքում նա կարևոր դեր է ստանալու թիմում։ Նա լինելու է պահեստային ֆուտբոլիստ։ Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք ֆուտբոլիստը ցանկանում է նման դեր ունենալ «Ռեալում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված