Հոդվածներ

Եվս մեկ երիտասարդ հարձակվող հայտնվել է «Ռեալի» դիտակետում
07.10.2021
2131 0

Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Կուբոյի և Ռեյների ներկայությունը «Ռեալում» նշանակում է, որ «Սերուցքայինները» ցանկանում են թիմում տեսնել երիտասարդ տաղանդների, ովքեր մեծ պոտենցիալ ունեն։ Այդ ցուցակում հայտնվել է նաև 18-ամյա Բենյամին Շեշկոն։ Այս մասին հաղորդում է Bild-ը։

Շեշկոն ծնվել է Սլովենիայում, և չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տեղ գտնել «Զալսբուրգի» հիմնական կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում նա հասցրել է դառնալ 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Շեշկոյի հասակը կազմում է 194 սմ, և նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ՝ «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը»։ Սա նշանակում է, որ «Ռեալի» համար այնքան էլ հեշտ չի լինելու այդ տրանսֆերը իրականացնելը։

Շեշկոն նաև դարձել է Սլովենիայի ընտրանու կազմում իր նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված