Հոդվածներ

Խոսեպ Պեդրերոլ. «Ռեալում» վստահ են, որ Հոլանդը տեղափոխվելու է ԱՊԼ
16.11.2021
2009 0

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ամռանը կարող է համալրել անգլիական թոփ ակումբներից մեկի շարքերը։ 

El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում լրագրող Էդուարդո Ինդան նշել էր, որ Հոլանդը և Մբապեն կարող են ամռանը հայտնվել «Ռեալում»։ 

Հաղորդավար Խոսեպ Պեդրերոլը այդ հայտարարությանը ի պատասխան նշել է, որ «Ռեալում» վստահ են, որ Հոլանդը ամռանը տեղափոխվելու է ԱՊԼ։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նորվեգացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ 

Հիշեցնենք, որ «Ռեալի» համար գլխավոր տրանսֆերային նպատակը շարունակում է մնալ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված