• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռեյների հայր. «Բորուսիան» բաց է թողնում իմ որդու աճին նպաստելու հնարավորությունը»

Հոդվածներ

Ռեյների հայր. «Բորուսիան» բաց է թողնում իմ որդու աճին նպաստելու հնարավորությունը»
27.10.2021
1725 0

Ռեյների հայրը՝ Մաուրո Բրազիլիան խոսել է «Բորուսիա Դորտմունդի» կազմում որդու ունեցած կարգավիճակի մասին։

«Նա կարող է օգնել թիմին խաղալ այլ ոճով, և երբեմն դա անհրաժեշտ է։ Նա գիտի, թե ինչպես է պետք վարվել գնդակի հետ ու ինչպես այն վերահսկել։ Տպավորություն է, որ «Բորուսիան» դա չի նկատել և չի ուզում դա օգտագործել։ Չնայած այն բանին, որ Ռեյները վարձակալության հիմունքներով է հանդես գալիս «Դորտմունդի» կազմում, նա շարունակում է հեռանկարային ֆուտբոլիստ համարվել։ Սակայն այդ ակումբում կարծես թե չեն ուզում նպաստել նրա աճին։ 

Այդ ակումբում ինչ որ տարրօրինակ բան է կատարվում։ Ցավում եմ». նշել է Մաուրոն։ 

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Բորուսիայի» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ միջինում ստանալով 11 րոպե խաղաժամանակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված