• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» աշխատանքներ է տանում Կուբոյի հետ նոր պայմանագիր կնքելու համար

Հոդվածներ

«Ռեալը» աշխատանքներ է տանում Կուբոյի հետ նոր պայմանագիր կնքելու համար
25.09.2021
1726 0

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Տակե Կուբոյի հետ։ 

Չնայած այն բանին, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2024 թվականին, «Սերուցքայինները» այնուամենայնիվ սկսել են աշխատանքներ տանել նոր պայմանագիր կնքելու հարցում։ 

Ամռանը եվրոպական մի շարք թոփ ակումբներ առաջարկ են կատարել «Ռեալին» Կուբոյի տրանսֆերի համար, սակայն բոլոր այդ առաջարկները մերժվել են։ «Արքայական» ակումբում համոզված են, որ մոտ ապագայում Կուբոն կարևոր ֆուտբոլիստ է դառնալու իրենց թիմի համար։

Ներկա պահին ճապոնացի ֆուտբոլիստը վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Մալյորկայի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված