Հոդվածներ

Թոնի Կրոսը հիմնել է սեփական օնլայն ակադեմիան
25.09.2021
2154 0

2014 թվականին Թոնի Կրոսը իրականացրեց իր երազանքը՝ նվաճելով Աշխարհի առաջնության գավաթը։ Ավարտելով կարիերան ազգային հավաքականում, կիսապաշտպանը այժմ ցանկանում է իր փորձով կիսվել և օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին իրականացնել իրենց երազանքները։ Դա անելու համար Կրոսը հիմնել է սեփական օնլայն ակադեմիան, որից կարող են օգտվել ներբեռնելով հավելվածը։ Այնտեղ ֆուտբոլիստը կիսվում է իր ֆուտբոլային գիտելիքներով և փորձով։ 

«Ինձ միշտ անհրաժեշտ է եղել ունենալ այնպիսի մարզիչներ, ովքեր կվստահեն ինձ։ Սովորի՛ր ինձանից այն, ինչ իրոք կարևոր է ֆուտբոլում և դարձի՛ր ավելի լավը». նշել է Կրոսը թվիթերյան իր էջում։ 

«Այստեղ դու կարող ես իմանալ ամեն ինչ իմ խաղի մասին։ Ես ցույց կտամ քեզ այն վարժությունները, որոնք օգնել են ինձ ավելի լավը դառնալ». եղել է Կրոսի կոչը։

Հավելվածից օգտվողները հնարավորություն կունենան ոչ միայն հետևել խորհուրդներին, այլ նաև տեղադրել իրենց տեսանյութերը, որոնց կանդրադառնան Կրոսը և նրա օգնականները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված