Հոդվածներ

Մոդրիչ. «Շատ ծեր եմ «Տոտենհեմ» վերադառնալու համար»
26.10.2020
1826 0

Լուկա Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը, և խորվաթ ֆուտբոլիստը ցանկություն ունի երկարաձգելու այն։ 

FourFourTwo-ի հետ զրույցի ընթացքում Լուկան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կգնա Գարեթ Բեյլի հետքերով։

«Շատ ծեր եմ «Տոտենհեմ» վերադառնալու համար։ Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։

Ես ինձ շատ լավ եմ զգում և մտադիր եմ դեռ մի քանի տարի ֆուտբոլ խաղալ։ 

Այժմ կենտրոնացած եմ «Ռեալի» և այն ամենի վրա, ինչին կարող ենք հասնել այս մրցաշրջանում։ 

Դրանից հետո ես կզրուցեմ ղեկավարության հետ, և մենք կընդունենք այնպիսի որոշում, որը հարմար կլինի մեզ բոլորիս». ասել է Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված