Հոդվածներ

Ֆերլան Մենդի. «Ռեալի» թալիսմանը
26.10.2020
2187 0

Ֆերլան Մենդին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր 23 հանդիպում է անցկացրել մեկնարկային կազմում։ 

Այդ խաղերից և ոչ մեկում «Սերուցքայինները» պարտություն չեն կրել։ 

Կարելի ասել, որ ֆրանսիացի պաշտպանը իսկական թալիսման է դարձել «Ռեալի» համար։ 

Այդ 23 խաղերից 17-ում «Արքայական» ակումբը հաղթանակ է տարել, իսկ մնացած 6 հանդիպումները ավարտվել են ոչ ոքի արդյունքով։ 

Ակնհայտ է, որ Մենդին հիմնական կազմում տեղը լիովին խլել է Մարսելոյից, և Զիդանը բոլոր կարևոր հանդիպումներում խաղադաշտ է դուրս բերում հենց նրան։ 

Միայն «Շախտյորի» դեմ խաղում էր, որ Մենդին մեկնարկային կազմում էր, սակայն թիմը պարտվեց, բայց այդ դեպքում էլ նա հանդես եկավ աջ պաշտպանի դիրքում, ինչը կարելի է ասել, Զիդանի մեղավորությունն էր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված