• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել է նախապատրաստվել Լա Լիգայի մեկնարկին

Հոդվածներ

Էդեն Ազարը շարունակում է վերականգնվել է նախապատրաստվել Լա Լիգայի մեկնարկին
10.08.2021
1438 0

Marca-ի փոխանցմամբ, Էդեն Ազարը արդեն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից և նույնիսկ մարզում է անցկացրել հիմնական խմբի հետ։ 

Աղբյուրի հաստատմամբ, Ազարի ֆիզիկական վիճակում դրական տեղաշարժ կա, և ֆուտբոլիստի նպատակն է պատրաստ լինել Լա Լիգայի մեկնարկին։ 

Գալիք մրցաշրջանի առաջին տուրի շրջանակներում «Ռեալը» մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Ալավեսի» հետ։ Հանդիպումը կայանալու է օգոստոսի 14-ին։

Արձակուրդների ընթացքում Ազարը բավական լավ է հետևել իր ֆիզիկական վիճակին, և թեստերը արդյունքները գոհացրել են մարզիչներին։ Ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, այս անգամ Ազարի մոտ քաշի խնդիր չկա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված