Հոդվածներ

Յովիչ. «Ռեալում» դու միայն կարող ես հաղթել»
29.07.2021
1688 0

Informer սերբական պարբերականին տված հարցազրույցում հարձակվողը խոսել է մի շարք հարցերի մասին։

23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» տեղափոխվեց 2019 թվականին, իսկ անցյալ տարի վարձավճարով վերադարձավ իր նախկին ակումբ «Այնտրախտ», որից հետո՝ կրկին Մադրիդ։ 

Իր ապագայի մասին

«Իմ ծրագիրը լավ առաջնությունում գտնվելն ու խաղալն է։ Եթե ես կրկին գնամ, ապա ցանկանում եմ այնպիսի տեղում հայտնվել, որտեղ կգնահատվի իմ որակներն այնքան, որ մշտապես մեկնարկային կազմում կլինեմ»։

«Ռեալ» վերադարձի մասին

«Ես գիտեմ իմ նպատակների մասին ու փորձում եմ դրական տպավորություն թողնել ու լավ կողմից հանդես գալ։ Վերջին երկու մրցաշրջաններն ավելի լավը կարող էին լինել, բայց շատ բան է տեղի ունեցել։ Ես ցանկանում եմ, որ վերջիվերջո ամեն բան լավ լինի, քանի որ պատահմամբ չեմ հայտնվել այնտեղ։

Չեմ խոսել Անչելոտիի մասին, բայց պետք է ներդնեմ ողջ ուժերս ու մաքսիմալ կերպով պատրաստ լինեմ նոր մրցաշրջանին։ «Ռեալում» չպիտի պարտվես, պետք է միայն հաղթել։ Դու խաղում ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ և այն աշխարհի լավագույն ակումբն է։ Չես կարող ամեն ինչին մատների արանքով նայել՝ գտնվելով լավագույն թիմում»։


Ամենակարդացված