• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման նոր պայմանագիր է կնքում «Ռեալի» հետ. Շուտով կլինի պաշտոնական հայտարարություն

Հոդվածներ

Բենզեման նոր պայմանագիր է կնքում «Ռեալի» հետ. Շուտով կլինի պաշտոնական հայտարարություն
24.07.2021
2014 0

Կարիմ Բենզեման մեկ տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ, ինչը հնարավորություն կտա ֆրանսիացուն մինչ 2022/23 մրցաշրջանի ավարտը մնալ Իսպանիայի մայրաքաղաքում։

Ըստ Marca-ի կողմերը ամբողջովին համաձայնեցրել են պայմանագրի կետերը, սակայն դրա մասին մի փոքր ուշ կհայտարարվի, քանի որ Բենզեման գտնվում է մեկուսացման մեջ։ 

Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալը» երկամյա պայմանագիր է առաջարկել Բենզեմային, սակայն ֆուտբոլիստը արդեն 34 տարեկան է, և մերժել է այդ առաջարկը՝ զգալով, որ հնարավոր է պատրաստ չլինի ևս երկու տարի «Ռեալում» հանդես գալու համար։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված