• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կազեմիրո. «Հիանում եմ Մեսիի խաղով, սակայն Արգենտինան մեկ ֆուտբոլիստի թիմ չէ»

Հոդվածներ

Կազեմիրո. «Հիանում եմ Մեսիի խաղով, սակայն Արգենտինան մեկ ֆուտբոլիստի թիմ չէ»
09.07.2021
1939 0

«Արքայական» ակումբի կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոն խոսել է Կոպա Ամերիկայի եզրափակչի և Մեսիի հետ սպասվող դիմակայության մասին։ 

«Արգենտինայի հավաքականի կազմում հանդես են գալիս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ։ Այն մեկ ֆուտբոլիստի թիմ չէ։ 

Գիտենք, թե որքան լավն է Մեսին։ Նա ուղղակի լեգենդար ֆուտբոլիստ է, սակայն պետք է հարգել բոլորին։ 

Չենք կարող կենտրոնանալ միայն Մեսիիի ու Լաուտարոյի վրա, ովքեր հանդես են գալիս թոփ ակումբներում։ Արգենտինան հասել է եզրափակիչ միայն իր թիմային խաղի շնորհիվ։ 

Պետք է հարգել բոլորին։ Ես հիանում եմ Մեսիի խաղով, բայց պետք է նշել, որ Արգենտինան միայն Մեսին չէ, իսկ Բրազիլիան միայն ես չեմ». ասել է Կազեմիրոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված