• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լյովը հստակ պատասխան է տվել «Ռեալը» գլխավորելու մասին շշուկներին

Հոդվածներ

Լյովը հստակ պատասխան է տվել «Ռեալը» գլխավորելու մասին շշուկներին
30.05.2021
2500 0

Զինեդին Զիդանի հեռանալուց հետո մի շարք հանրահայտ մարզիչներ դիտարկվում են որպես նրան փոխարինող։ Այդ մարզիչների թվում է նաև Յոահիմ Լյովը, ով ԵՎՐՈ 2020-ից հետո հեռանալու է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Գերմանացի մասնագետը մեկնաբանել է տարածվող շշուկները և հստակ պատասխան տվել։

«Ես ոչ մեկի հետ կապ չեմ հաստատել։ Շարունակում եմ հաստատել, որ ամռանը չեմ պատրաստվում որևէ ակումբ գլխավորել». նշել է Լյովը։

Իսկ Ֆաբրիցիո Ռոմանոն իր հերթին նշել է, որ Լյովը երբեք էլ չի եղել Զիդանին փոխարինելու հիմնական թեկնածուների ցուցակում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված