Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով պարտվեց «Բենֆիկային» և փլեյ–օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար կմասնակցի անցումային խաղերի
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Մրցավարների աշխատա՞նքը։ Ես կնախընտրեի ընդհանրապես չխոսել գլխավոր մրցավարի մասին՝ հաշվի առնելով մեր այսօրվա խաղը։ «Բենֆիկան» մեզնից լավ տեսք ուներ։ Մրցակիցն ավելի ագրեսիվ էր խաղում, գերազանցում էր մեզ մենամարտերում...
Այսօր «Բենֆիկան» ընդհանուր առմամբ ավելի լավ տեսք ուներ, մեզ չհաջողվեց դրսևորել մեզ անհրաժեշտ մակարդակով բոլոր 90 րոպեների ընթացքում։ Այսօր մենք հեռու էինք այն ամենից, ինչ ցանկանում էինք ցուցադրել խաղադաշտում։
Այսպես թե այնպես, դեռ խաղից առաջ մենք գիտեինք, որ շատ բան ունենք բարելավելու, և ես դեռ այդպես եմ կարծում։ Մենք իսկապես կատարելագործվելու կարիք ունենք»։
«Ես զարմացած չեմ «Բենֆիկայի» ելույթների մակարդակից, ես գիտեի, թե ինչի է ընդունակ այս թիմը և ինչպիսի մթնոլորտ է տիրելու «Էշտադիու դա Լուշում» այս հանդիպման ընթացքում»։
«Արդյոք զղջո՞ւմ եմ ֆուտբոլիստների հասցեին իմ չափազանց դրական հրապարակային հայտարարությունների համար, օրինակ՝ այն մասին, որ նրանք շատ են վազում։ Ո՛չ, ես ոչ մի բանի համար չեմ զղջում։
Եթե դուք կարծում եք, որ մենք այսօր պարտվեցինք, որովհետև մեր հարձակվողները չէին վազում, ապա ես ձեզ հետ կտրականապես համաձայն չեմ։ Այսօր մեզ ինտենսիվությո՞ւնն էր պակասում։ Մեզ շատ բան էր պակասում։
Այսօրվա պարտությունը բացառապես իմ մեղքն է։ Ես մեղավոր եմ և՛ «Ալբասետեից» կրած պարտության, և՛ այսօրվա պարտության համար։ «Մադրիդի» պարտությունները միշտ լինելու են հենց իմ մեղքը։ Այսօր ինձ չհաջողվեց պատշաճ կերպով կազմակերպել մեր խաղը և նախապատրաստել ֆուտբոլիստներին հաղթանակի համար։
Հիմա մենք պետք է կենտրոնանանք «Ռայո Վալյեկանոյի» դեմ կայանալիք խաղի վրա (փետրվարի 1, ժամը 17:00 Երևանի ժամանակով)։ Մենք պետք է նայենք ապագային»։
«Մենք դուրս չենք մնացել Չեմպիոնների Լիգայից։ Մենք առնվազն 2 հանդիպում էլ կանցկացնենք այս մրցաշարում, և մեզ անհրաժեշտ է հաղթանակներ տանել այդ խաղերում»։
«Ասենսիոյի և Ռոդրիգոյի հեռացումնե՞րը։ Մենք հուսահատված ենք, որ չկարողացանք վերահսկել մեր էմոցիաները։ Բացի այդ, մեր շատ ֆուտբոլիստներ դեղին քարտեր ստացան, ուստի ես փոխարինեցի նրանց։ Ինձ դաշտում պետք էին ֆուտբոլիստներ, ովքեր ունակ կլինեին կանգնեցնել «Բենֆիկայի» հակագրոհները»։
«Տրուբինի գո՞լը։ Դրանում տարօրինակ ոչինչ չկա։ Նման բան իմ թիմի հետ պատահում է արդեն ոչ առաջին անգամ»։
Հայերեն