Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։4 հաշվով պարտվեց «Բենֆիկային» և փլեյ–օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար կմասնակցի անցումային խաղերի
«Արքայական ակումբի» հարձակվող Կիլիան Մբապեի հետխաղյա հարցազրույցը
Կիլիան Մբապե. «Մենք չափազանց անկայուն ենք, և հենց դա է, որ պետք է շտկենք։ Մենք չենք կարող շարունակել աշխատել «մեկ օր աշխատում ենք, մեկ օր՝ հանգստանում» սկզբունքով. չեմպիոններն այդպես չեն գործում։ Ցավալի է հայտնվել ՉԼ-ի անցումային խաղերում, բայց այսօր «Բենֆիկան» արժանի էր հաղթանակի։
Անցած խաղում մեր բաց թողած վերջին գոլը ամոթ է մեզ համար։ Թեև «Բենֆիկայի» խփած այդ գնդակը գլոբալ առումով ոչինչ չփոխեց մեզ համար, այն միայն սրեց մեր խայտառակ վիճակը։
Մենք իսկապես շատ վատ խաղ անցկացրինք, սարսափելի էինք խաղում։ Մենք արժանի էինք ՉԼ-ի մրցաշարային աղյուսակի թոփ-8-ից դուրս մնալուն։ Մենք պարտվեցինք ոչ թե մարտավարության կամ ֆուտբոլիստների որակի պատճառով։ Մրցակիցն ավելի մոտիվացված էր, քան մենք։ «Բենֆիկան» դաշտում պայքարում էր իր ողջ ուժով, ի տարբերություն մեզ։
Ոչ ոք չէր զարմանա, եթե առաջին խաղակեսը մենք ավարտեինք 1:5 հաշվով։ Այսօրվա օրը խայտառակություն էր մեզ համար։ Նույնիսկ 2:3 հաշվի ժամանակ մենք չկարողացանք վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ։
«Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպման ժամանակ (փետրվարի 1, ժամը 17:00 Երևանի ժամանակով) երկրպագուները նորի՞ց կսուլեն մեզ։ Հուսով եմ՝ «Բեռնաբեուի» երկրպագուները կաջակցեն մեզ գալիք կիրակի օրը։ Կարծում եմ՝ երկրպագուների աջակցությամբ մենք հաղթանակ կտոնենք»։
Հայերեն