• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարլոսը նշել է, թե ով է եղել իր ժամանակաշրջանում «Ռեալի» ամենադրական ֆուտբոլիստը

Հոդվածներ

Կարլոսը նշել է, թե ով է եղել իր ժամանակաշրջանում «Ռեալի» ամենադրական ֆուտբոլիստը
28.01.2026
377 0

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Կարլոսը վերհիշել է «Ռեալում» անցկացրած տարիները։ Նա երկար ու ձիգ 11 տարիներ է անցկացրել «Արքայական» ակումբի կազմում, և նրան հարցել են, թե ումից է այդ ընթացքում ամենաշատը դրական էներգիա ստացել։ 

«Դա Ռաուլն է։ Նա շատ լավ է ներկայացրել ակումբը։ Հիանալիորեն էր մոտիվացնում ֆուտբոլիստներին աշխատանքի հանդեպ իր մոտեցմամբ և իր խաղաոճով։ Նա ավագ էր ու առաջնորդ». նշել է Կարլոսը։ 

Հիշեցնենք, որ Ռաուլը 18 տարի հանդես է եկել «Ռեալի» կազմում և ևս 7 տարի մարզել է «Կաստիլիան։ 

Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում մասնակցել է 550 հանդիպման և դարձել 228 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված