• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Cadena SER. Ալոնսոյի հեռանալուց հետո Պերեսը խնդրանքով դիմել է մի քանի ֆուտբոլիստների

Հոդվածներ

Cadena SER. Ալոնսոյի հեռանալուց հետո Պերեսը խնդրանքով դիմել է մի քանի ֆուտբոլիստների
28.01.2026
633 0

Խաբի Ալոնսոյի հեռանալուց հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զրույց է ունեցել թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ։

«Ես «Ռեալում» տեսնում եմ փոփոխություններ, որոնք կատարվել են գլխավոր մարզչից ավելի բարձր մակարդակով։ Ես հստակ գիտեմ, որ ակումբի նախագահն անձամբ է զրույց ունեցել մի քանի ֆուտբոլիստների հետ՝ իրենց աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը փոխելու նպատակով։ Նրանց թվում է օրինակ Ջուդ Բելինգեմը։

Եվ ոչ միայն Ջուդի։ Մաստանտուոնոն ավելի վատ էր հանդես գալիս, քան մրցաշրջանի սկզբում։ Գյուլերը սկեց ավելի լավ խաղալ, իսկ Վալվերդեն ու Կամավինգան, ովքեր մինչ այդ հրապարակավ դժգոհություններ էին հայտնում եզրային պաշտպանի դիրքում հանդես գալու համար, այժմ դա անում են առանց դժգոհությունների։ 

Այնպես որ, Արբելոայի էֆեկտը միգուցե հենց Պերեսի էֆեկտն է». հայտարարել է  Cadena SER ռադիոցանցի ղեկավար Ֆրանսիսկո Խոսե Դելգադոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված