Հոդվածներ

Փաստեր և վիճակագրություն՝ «Ռեալ Մադրիդի» խաղից հետո
15.01.2026
251 0

«Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում 2։3 հաշվով պարտվեց «Ալբասետեին» և լքեց պայքարը

Արբելոան «Մադրիդի» առաջին մարզիչն է վերջին 103 տարվա մեջ, որը թիմի ղեկին իր նորամուտը նշեց Արքայական գավաթում և անմիջապես դուրս մնաց մրցաշարից:

«Ռեալ Մադրիդը» պատմության մեջ առաջին անգամ պարտվեց «Ալբասետեին»:

«Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում գլխով 9 գնդակ է բաց թողել. սա ավելին է, քան Լա Լիգայի ցանկացած այլ թիմի ցուցանիշը:

Վինիսիուսը անցկացրեց իր 350-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում: Նա դարձավ ակումբի պատմության մեջ 3-րդ բրազիլացին, ով հասել է այս ցուցանիշին՝ Ռոբերտո Կառլոսից (527 խաղ) և Մարսելոյից (546 խաղ) հետո:

Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» 5-րդ նախկին խաղացողն է, ով 21-րդ դարում գոլի հեղինակ է դարձել «Մադրիդի» կազմում՝ Արքայական գավաթի շրջանակներում: Նախկինում այս նվաճմանը հասել էին Սոլարին, Կամբիասոն, Հիգուայինը և Սավիոլան:

«Կաստիլյայի» կիսապաշտպաններ Մ. Անխելը և Պալասիոսը նշեցին իրենց նորամուտը «Մադրիդի» գլխավոր թիմի կազմում:


Ամենակարդացված