«Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան աջակցել է հիմնական թիմի մարզիչ Խաբի Ալնոսոյին։
«Ես «Կաստիլիայի» մարզիչն եմ ու կենտրոնացած եմ հենց դրա վրա։ Ինձ համար այլ բան այս պահին գոյություն չունի։
Խաբին իմ լավ ընկերն է և դրա համար նա խոսում է իմ մասին, իսկ ես՝ նրա։ Ոչինչ չի փոխի իմ այն կարծիքը, որ նա յուրահատուկ մարզիչ է։
Պահանջները «Ռեալի» մարզչից աներևակայելի մեծ են։ Այս շաբաթվա ընթացքում մենք զրուցել ենք ամեն ինչի մասին. Կանտերիայի, այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են մարզվել հիմնական թիմի հետ։ Մենք լավ հարաբերություններ ունենք ու դա երբեք չի փոխվի։
Մրցաշրջանի ընթացքում յուրաքանչյուր թիմի մոտ լինում են վերելքներ ու վայրէջքներ։ Բայց եթե ինչ որ մեկը կարծում է, թե «Ռեալը» մահացել է, չարաչար սխալվում է, քանի որ չգիտի, թե ինչ է «Մադրիդը». նշել է Արբելոան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն