Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է տարածված լուրերը, որ Զիդանը կարող է վերադառնալ «Ռեալ»։ Խաբի Ալոնսոն կարող է հեռացվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե առաջիկա խաղում թիմը կրկին ձախողվի։ Տեղեկություններ են շրջանառվում, որ նրան փոխարինելու հիմնական թեկնածուն Զինեդին Զիդանն է, որ որևէ թիմ չի մարզել 2021 թվականին «Ռեալից» հեռանալուց ի վեր։
Սակայն Ռոմանոյի փոխանցմամբ, «Սերուցքայինները» ներկա պահին բանակցություններ չեն վարում ֆրանսիացու հետ։ Ավելի վաղ տեղեկություններ կային նաև, որ Ալոնսոյին փոխարինելու տարբերակներից մեկը Յուրգեն Կլոպն է։
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալի» ղեկին է հունիսից։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն