Հոդվածներ

«Ռեալի» ռիսկային մարտավարությունը տալիս է իր պտուղները
19.09.2021
3591 0

Վերջին տարիներին Ֆլորենտինո Պերեսը կենտրոնացած է երիտասարդ ֆուտբոլիստների օգնությամբ նոր թիմի կառուցելու մարտավարության վրա, և այն կարծես թե աշխատում է։

«Ինտերի» դեմ խաղում Ֆեդե Վալվարդեն, Կամավինգան, Վինիսիուսը և Ռոդրիգոն մասնակցություն ունեցան և իրենց լուման ներդրեցին կարևոր հաղթանակի համար։ 

Ֆրանսիացին վերը նշված ֆուտբոլիստները թվում ամենավերջինն է տեղափոխվել «Ռեալ» և արդեն իսկ ցույց է տալիս իր որակները։ 

«Սերուցքայինները» կենտրոնացած են երիտասարդ ֆուտբոլիստներ վրա։ Իհարկե, եղան ֆուտբոլիստներ, ովքեր այդպես էլ չկարողացան իրենց ցույց տալ «Արքայական» ակումբում, սակայն երիտասարդների մեծ մասի մոտ առաջընթաց է նկատվում։ 

Համաճարագը և ֆինանսական խնդիրները շատ բան փոխեցին համաշխարհային ֆուտբոլում, և «Ռեալը» բացառություն չէր։ 

Ակումբի ղեկավարությունը նման պարագայում պետք է ավելի շատ աշխատեր, և այս ընթացքում նրանք հետևել են տրանսֆերային շուկայի բոլոր փոփոխություններին։ Արդյունքում «Ռեալը» ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերեց նաև Ալաբային։ 

Այստեղ պետք է նշել մի կարևոր բան. «Ռեալը» այն ակումբն է, որտեղ պահանջները շատ ավելի շատ են, քան ցանկացած այլ ակումբում։ 

Երկրպագուները, սակայն, ողջ այս ընթացքում աջակցել են ակումբի ղեկավարությանը և հավատացել, որ երիտասարդները դեռ կկարողանան համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ դառնալ։ 

Այդ ցուցակին կարող է միանալ նաև Ռեյները։ Իհարկե, շատերը կարող են այս պարագայում հիշել Էդեգորի պատմությունը, բայց պետք չէ մոռանալ նաև, որ նորվեգացու տրանսֆերային իրավունքները «Ռեալը» վաճառեց անգամ ավելի մեծ գումարով, քան գնել էր։ 

Այժմ «Ռեալում» երիտասարդների և փորձառուների գրեթե իդեալական բալանս է ձևավորվել։ Լուկա Մոդրիչի, Կուրտուայի, Կարվախալի, Կրոսի, Բենզեմայի և Կազեմիրոյի կողքին հանդես են գալիս արդեն աստղ դարձած ֆուտբոլիստներ՝ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Վալվերդեն և Կամավինգան։

Թիմը ունի նաև Անտոնիո Բլանկոյին և Միգել Գուտիերեսին, ովքեր մոտ ապագայում հաստատ ունենալու են ներդրումը «Ռեալի»  հաջողություններում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված