Հոդվածներ

Անդրեյ Լունինը ցանկանում է հեռանալ «Ռեալից»
28.02.2021
1574 0

Իսպանական Fichajes ֆուտբոլային կայքի տվյալներով Անդրեյ Լունինը մտադիր է ամռանը հեռանալ «Արքայական» ակումբից, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում։ 

Տիբո Կուրտուան ամուր պահել է իր տեղը մեկնարկային կազմում և անկասկած համար մեկ դարպասապահն է Զինեդին Զիդանի համար։

Ընթացիկ մրցաշրջանում Անդրեյ Լունինը խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ՝ «Ալկոյանոյի» դեմ գավաթային մրցավեճում, որտեղ «Ռեալը» պարտություն կրեց և լքեց պայքարը Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ 

22-ամյա դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2024 թվականին, իսկ  Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 3 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված