Ռաֆայել Ուրազբախտինը կիսվել է «Ռեալի» դեմ սպասվող դիմակայության մասին իր մտքերով։
Վաղը «Կայրաթը» ՉԼ-ի լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»։
«Հասկանալի է, որ «Ռեալի» մակարդակի թիմի մոտ թույլ կողմերը քիչ են։ Հետազոտելով՝ մենք ինչ որ բաներ մեզ համար գտել ենք։
Փոքրիկ թերություններ ունեն բոլոր թիմերը, իսկ, թե ինչպես դա օգտագործել, մեր խնդիրն է։ Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել։ Դա գաղտինք է։ Վաղը կտեսնեք։ Շատ լավ հասկանում ենք, որ բարդ է լինելու». ասել է «Կայրաթի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Ուրազբախտինը։
Los Merengues, Realmadrid.am