Հոդվածներ

Չուամենին գովեստի խոսքեր է ասել Գյուլերի հասցեին
31.08.2025
611 0

«Ռեալի» կիսապաշտօան Օրելյեն Չուամենին գովեստի խոսքեր է ասել իր խաղընկեր Արդա Գյուլերի հասցեին։

«Արդա Գյուլե՞րը․ հիմա նա ավելի շատ խաղաժամանակ է ստանում, և մենք կարող ենք տեսնել նրա մեծ տաղանդը։ Չգիտեմ՝ գնդակը դիպավ Գյուլերի ձեռքին, թե ոչ, բայց եթե այո, ապա դա գոլ չէ»։

Մեզ անհրաժեշտ էր սկսել այս երեք հաղթանակներով։ Ես ինձ ավելի հարմար եմ զգում կիսապաշտպանի դերում, թեև ամենակարևորը թիմի համար խաղալն է»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

Մադրիդի «Ռեալը» 9 միավորով առաջին հորիզոնականում է: Միջազգային դադարից հետո «Արքայական ակումբը» կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադին» (14.09.2025 20:00):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված