• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» կարող է ռեկորդ սահմանել «Ոսկե գնդակի» հավակնորդների քանակով

Հոդվածներ

«Ռեալը» կարող է ռեկորդ սահմանել «Ոսկե գնդակի» հավակնորդների քանակով
19.06.2022
4894 0

OKDiario-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» 9 ֆուտբոլիստ կարող են նոմինացվել 2022 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին։ Հավակնորդների 30 ամբողջական ցանկը կհայտարարվի օգոստոսի 12-ին։

«Ռեալը» վստահ է, որ մրցանակը կշնորհվի Կարիմ Բենզեմային, Վինիսիուս Ժունիորին, Լուկա Մոդրիչին կամ Տիբո Կուրտուային։

Այս ֆուտբոլիստներից բացի, ցանկում տեղ գտնելու լավ հնարավորություն ունեն Էդեր Միլիտաոն, Թոնի Կրոսը, Կազեմիրո և Ֆեդերիկո Վալվերդեն։

Եթե 9 ֆուտբոլիստներն էլ հայտնվեն ցանկում, ապա ակումբը ռեկորդ կսահմանի։

Նախորդ ռեկորդը, ի դեպ, ևս «սերուցքայիններին» էր պատկանում։ 2018 թվականին «Ոսկե գնդակին» հավակնում էր մադրիդցիների 8 ֆուտբոլիստ։


Ամենակարդացված